Saturday, May 9, 2009

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանը ԼՂՀ պաշտպանության նախարա՞ր

Tert.am. 8-5-2009- Օրաթերթի հրապարակումներից մեկի համաձայն` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը գեներալ Մանվել Գրիգորյանին առաջարկել է ստանձնել ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Ղարաբաղ են մեկնելու ոչ միայն իշխանության, այլև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ անձինք։ Երեկ Ղարաբաղ են մեկնել նաև մեծ խումբ երկրապահ կամավորականներ՝ իրենց ղեկավար՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ։ Գեներալին Ղարաբաղ է հրավիրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նա հույսը չի կորցնում, որ կհամոզի Մանվել Գրիգորյանին՝ ստանձնել ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ղարաբաղում կարծում են, որ գեներալի նշանակումը վճռորոշ կլինի ազատագրված տարածքները պահպանելու հարցում. նա իր գրավածը հետ չի հանձնի։ Մ. Գրիգորյանը մի անգամ արդեն հրաժարվել է այդ առաջարկից, սակայն ասել է, որ վտանգի դեպքում իր կողմնակիցներով կշտապի Ղարաբաղ։ Մայիսի 9-ին Ղարաբաղ է մեկնելու նաև Սերժ Սարգսյանը, ինչը բավական դժվարություններ է առաջացրել. գեներալ Մանվելի այցելության գրաֆիկն այնպես է կազմվել, որ նրանց ուղիները չհատվեն։

No comments: