Saturday, May 9, 2009

Երկու տարվա ընթացքում հայկական ոստիկանությունը ձերբակալել է հինգ «օրենքով գողի»

Tert.am. 8-5-2009- Երկու տարվա ընթացքում հայկական ոստիկանությունը ձերբակալել է հինգ «օրենքով գողի»: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը: Ըստ վերջինիս` 2008թ. ձերբակալվել է 4 «օրենքով գող», իսկ ընթացիկ տարվա մեջ` մեկ: Միևնույն ժամանակ, Թամամյանը խուսափել է մարդկանց անունները հիշատակելուց` հավելելով, որ բոլոր տվյալները պահվում են քրեական ուղղիչ հաստատություններում: Ինչպես նշել է գնդապետը, 5 «օրենքով գողերի» մոտ հայտնաբերել են թմրադեղեր և զենք:

No comments: