Saturday, May 9, 2009

Ադրբեջանի խորհրդարանը բողոք է հայտնել Օբամային

Tert.am. 8-5-2009- Ադրբեջանի խորհրդարանի նիստի ժամանակ մի շարք պատգամավորներ բողոք են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` աֆրիկյան մի շարք երկրներում տիրող խոսքի ազատության վիճակի մասին խոսելիս Ադրբեջանի անունը հիշատակելու համար:Պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին նշել է, որ դա հետևանքն է այն բանի, որ Օբաման վատ է տեղեկացված Ադրբեջանում մամուլի հետ կապված իրավիճակի մասին: Պատգամավորը նշել է, որ ԱՄՆ-ի և մի շարք միջազգային կազմակերպությունների` Ադրբեջանի հանդեպ ունեցած վերաբերմունքը բնորոշում է երկակի չափանիշների քաղաքականությունը: «Ադրբեջանում խոսքի ազատությունը գտնվում է միջազգային չափանիշների մակարդակին: Կան ԶԼՄ-ներին սատարող և արտոնագրումը հեշտացնող կառույցներ»,- նշել է պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը: Նովրուզովը նաև ԱՄՆ-ի նախագահին խորհուրդ է տվել «ավելի շատ ուշադրություն դարձնել Հայաստանում լրագրողների ծեծի, ձերբակալության, ինչպես նաև թերթերի և ինտերնետային կայքերի փակման դեպքերին»: Այս մասին հաղորդում է 1news.az-ը։

No comments: