Tuesday, May 5, 2009

Բրիտանական արքայադուստրը հարձակման է ենթարկվել

Tert.am. 4-5-2009- Մեծ Բրտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենիան, այսօր հարձակման է ենթարկվել Պնոմպենեում (Քամբոջա): Արքայադուստրն ընկերուհու հետ քայլելիս է եղել մայրաքաղաքում, երբ նրանց վրա է հարձակվել չարագործը և փորձել գողանալ դրամապանակը: Աղջիկներին օգնության են եկել արքայադստեր թիկնապահները: Նրանք փորձել են ձերբակալել հարձակվողին, սակայն պարզվել է, որ գողը հանցակից է ունեցել, ով սկսել է թիկնապահների վրա քարեր նետել: Թիկնապահները աղջիկներին ապահով տեղ են տեղափոխել: Ոչ արքայադուստրը, ոչ նրա ընկերուհին հարձակման հետևանքով չեն տուժել: Այս մասին հաղորդում է Baltinfo-ն։

No comments: