
6-5-2009- FIFA-ն այսօր հրատարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման նոր աղյուսակը։ Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նորից նահանջ է ապրել՝ այս անգամ, սակայն, մեկ հորիզոնականով։
Ինչ վերաբերում է առաջատար տասնյակին, ապա այստեղ փոփոխություններ ընդհանրապես չկան։ Առաջին հորիզոնականում, ինչպես և նախորդ ամիս, Իսպանիայի ընտրանին է։ Երկրորդը Գերմանիան է, երրորդը՝ Հոլանդիան։
FIFA-ի նոր դասակարգում. 06.05.2009 թ.*
Երկիր Միավոր
1.Իսպանիա 1729
2.Գերմանիա 1362
3.Հոլանդիա 1360
4.Բրազիլիա 1281
5.Իտալիա 1271
6.Արգենտինա 1195
7.Անգլիա 1173
8.Խորվաթիա 1151
9.Ռուսաստան 1117
10.Ֆրանսիա 1074
14.Թուրքիա 923
38.Բոսնիա և Հերցեգովինա 737
62.Բելգիա 534
113.Էստոնիա 298
125.Հայաստան 268
142.Ադրբեջան 193
* Նշված են նաև Հայաստանի հավաքականի մրցակիցները Աշխարհի 2010 թվականի գավաթի ընտրական փուլի խմբային փուլի շրջանակներում։
No comments:
Post a Comment