- Համայնքի միությունները, ամեն մեկը իր կարողության սահմաններում, կազմակերպեցին դասախոսությանց ու գեղարվեստական ձեռնարկներ, որոնց մեջ իր աչքառու տեղն էր գրավում ՀՄՄ «Րաֆֆի» համալիրը:
- Ապրիլի 30-ի երեկոյան ժամը 7-ին «Րաֆֆի» համալիրն արդեն լցված էր բազմությամբ: Առաջին շարքում իրենց հատուկ տեղն էին գրավել ԹՀԹ Առաջնորդն ու միությունների եւ մամուլի ներկայացուցիչները:
Ձեռնարկը բացվեց օր. Էմինե Մելքոմի հոգեպարար ձայնով թեւաձող Տերունական աղոթքով, որը Հայկ Խաջավյանի հարուստ մտքի ու վարպետ ձեռքերի շնորհիվ պատրաստված հայկական կամարների ու Զվարթնոցի ավերակների մեջ լրիվ այլ ազդեցողություն էր թողնում հայ մարդու վրա` փշաքաղում նրա հոգին: Ապա միության սկաուտական կազմը շքերթով ներս մտավ դահլիճ ու խոնարհվելով Մեծ Եղեռնի նահատակների հիշատակի առջեւ, ծաղիկներ ձոնեց Մեկ ու կես միլիոնի հիշատակին եւ մարշի ներքո դուրս ելավ սրահից:
Այնուհետ ձեռնարկը վարող Ժոզեֆ Ամիրյանը հակիրճ բացատրություն տալով Հայոց Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի համար առաջացած վիճակի, նրա հողային, մարդկային ու մշակութային կորուստների մասին, բեմ հրավիրեց օրվա բանախոս, վաստակավոր ուսուցչուհի, «Թովմասյան» միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, ազգային, հասարակական գործիչ, գրող տկն. Աստղիկ Բաբայանին:
Ա. Բաբայանն իր ելույթը հիմնականում հատկացրեց թուրքական հերքումի քաղաքականությանը եւ դրանով հետապնդված խաղերին: Նա իր խոսքերի ընթացքում շեշտեց, որ. «Հայ ժողովրդին այնքան էլ չի հետաքրքրում այս կամ այն երկրի նախագահի դրական մոտեցումը Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրում, քանզի մեր հարցը ոչ թե Ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցն է, այլ մեր իրավունքների եւ ամենից առաջ հողի հարց է»:
Բանախոսն, իր ելույթի վերջավորության, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա համատեղ հայտարարության, խոսքն ուղղելով ՀՀ իշխանություններին նրանց զգուշացրեց հայ-թուրքական հարաբերություններում հապճեպ դիրքորոշումներից, շեշտելով, որ այն ինչի մասին այսօր խոսվում է դա ողջ հայ ժողովրդի իրավունքների հարցն է:
Ապա ձեռնարկը շարունակվեց գեղարվեստական ելույթներով: Ժ. Ամիրյանը հերթով բեմ հրավիրեց ասմունքողներ՝ օր. Մեղրի Բուդաղյանին եւ Արթին Բաղումյանին, որոնք վարպետորեն ներկայացրին Պարույր Սեւակի «Եռաձայն պատարագ»-ը, ապա հերթն հասավ միության «Անի» պարախմբին, տկն. Էլգա Մինասյանի ղեկավարությամբ եւ ի վերջո նաեւ միության «Մեղեդի» երգչախումբին, դոկտ. Զարուհի Ենգոյանի ղեկավարությամբ, որոնք եւս, ամեն մեկն իր հերթին, լավագույնս հանդես գալով էլ ավելի հարստացրին ձեռնարկը:
Իսկ վերջում բեմ հրավիրվեց ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը` իր հայրական խոսքն ուղղելու ներկաներին:
Սրբազան Հայրը բարձր գնահատելով ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի կատարած աշխատանքն ու օրվա բանախոսի ելույթն, ասաց. «Մեր հարցը միայն մեր մեկ ու կես միլիոնի արյան հարցը չէ, ոչ էլ, ինչպես արդեն բանախոսն ասաց, ուրախանում ենք այս կամ այն երկրի նախագահի կողմից «Ցեղասպանություն» բառի արտաբերման առիթով: Մեր հարցը Վանի, Մուշի, Կարսի, հազար ու մեկ եկեղեցու քաղաք` Անիի, Արդահանի, ողջ Արեւմտյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի մի հատվածի հարցն է»:
Wednesday, May 6, 2009
ԱՊՐԻԼՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment