Tuesday, June 23, 2009

Բողոքի ակցիայից սկզբից Իրանի իշխանությունները ձերբակալել են 24 լրագրող եւ բլոգեր

/PanARMENIAN.Net/ 22.06.2009 - Բարեփոխիչների կողմից նախագահի թեկնածու Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցների բողոքից ի վեր իրանական իշխանությունները ձերբակալել են 24 լրագրող եւ բլոգեր: Այդ մասին հայտնում է «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպությունը, նշելով, որ ձերբակալվածների թվում Իրանի Լրագրողների ասոցիացիայի ղեկավարն է: «Թղթակիցներ առանց սահմանին» հրապարակել է հունիսի 14-ին ձերբակալված իրանական լրագրողների, թղթակիցների եւ բլոգերների ցուցակը, ասելով, որ ԶԼՄ-ների աշխատակիցներն իրանական իշխանությունների «առաջնային նպատակն» են: Ավելի վաղ Իրանի իշխանությունները երկրից վտարել են օտարերկրյա լրագրողներին. BBC ընկերության աշխատակից Ջոն Լեյնին հրամայվել է 24 ժամվա մեջ լքել երկիրը «հավաքած լուրերի հրապարակման, լուրերի մեջ քաղաքական չեզոքությունը խախտելու, խռովարարներին աջակցելու եւ իրանական ժողովրդի իրավունքները չարաշահելու համար»: Այդ մասին հայտնել է FARS իրանական գործակալությունը: Երկիրը ստիպված է եղել լքել «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի աշխատակից Դիա ալ-Նասերին, որն Իրաքի քաղաքացի է: Անցած կիրակի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին իրանական իշխանությունները մեկ շաբաթ են տվել Իրանի տարածքում գործունեությունը դադարեցնելու համար:

No comments: