Thursday, June 25, 2009

27 նոր հուշարձաններ ներկայացված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության Ցուցակում ներառելու համար

/PanARMENIAN.Net/ 24.06.2009 - Օրերս Սեւիլյայում (Իսպանիա) բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոմիտեի 33-րդ նստաշրջանը` նվիրված համաշխարհային ժառանգությանը: Ներկա նստաշրջանին, որը տեղի է ունենալու հունիսի 30-ին, Կոմիտեն 21 ներկայացուցիչների կազմում անցկացնելու է օբյեկտների պահպանության ակնարկ, որոնք ներառված են համաշխարհային ժառանգության Ցուցակում, եւ կքննարկեն նրա մեջ 27 նոր մշակութային եւ բնական օբյեկտներ ընդգրկելու մասին առաջարկությունը: Իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խոսե Անտոնիո Գրինյանն ամփոփել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքի արդյունքները համաշխարհային ժառանգության ոլորտում վերջին 10 տարում: «Վերջին 10 տարում ես մեծ բավականությամբ հետեւում եմ Կոմիտեի աշխատանքում հաջողություններին: Հաջողության գրավական են դարձել, մի կողմից, անդամ-երկրների ձգտումը պահպանել համաշխարհային ժառանգությունը, մյուս կողմից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձեռքբերումներն այդ ոլորտում պետական եւ տեղական կառավարման մարմիններին օգնություն ցուցաբերելու մեջ»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը: Ինչպես նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ, Կոմիտեի նստաշրջանի ժամանակ ներկայացվելու է 177 զեկույց օբյեկտների պահպանության դրության մասին, որը ցույց է տալիս Կոմիտեի կողմից լուծվող առաջադրանքների մասշտաբը: Կոմիտեի առաջադրանքներն են. հասնել նրան, որ Ցուցակում ներկայացվեն Կոնվենցիայի բոլոր 186 անդամ-երկրները, լավացնել աշխարհագրական տարածքների ներկայանալիությունը եւ վերացնել Ցուցակում առկա մշակութային եւ բնական կոթողների քանակի անհամաչափությունը, քանի որ առաջինների թիվը զգալիորեն գերազանցում է երկրորդների թվին: «Ուշադրության պակասը եւ բարբարոսությունը չեն վերացել, խնդիրները նախկինի նման սուր են: Ահա թե ինչու մենք պետք է միավորենք ջանքերը համամարդկային ժառանգությունը պահպանելու համար»,- հայտարարել է Իսպանիայի մշակույթի նախարարը: - Կոմիտեի նստաշրջանի աշխատանքը հիանալի է ոչ միայն իր ծավալով, այլ նաեւ առաքելությամբ, որը միավորում է մեզ,- կոչ անել ավելի վառ պահել եւ բարձր տանել մշակույթի կանթեղը` չնայած ճգնաժաներին եւ անորոշություններին»: 1972-ի համաշխարհային ժառանգության մասին Կոնվենցիայի 40-ամյա հոբելյանի նախօրեին համաշխարհային ժառանգության հարցով Կոմիտեի նախագահը կանգ է առել նրա ընդունման գլխավոր դասերի եւ «համարյա համընդհանուր» վավերականացման վրա: Բացման արարողությունն ավարտվեց Երիտասարդության ֆորումի կողմից համաշխարհային ժառանգության երաշխավորագրի հրապարակմամբ:

No comments: