Thursday, June 25, 2009

Այսօր ԵԽԽՎ–ում կքքնարկվի Հայաստանի հարցը

HayInfo-24-6-2009- Այսօր Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ ամառային նստաշրջանի երրորդ օրվա ընթացքում կքննարկվի Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Քննարկումները, ելույթները և հնարավոր քվեարկությունը տեղի կունենա նստաշրջանի երկրորդ հատվածում, այն է՝ Երևանի ժամանակով 18։00–ից հետո։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ Մինչ այդ՝ ժամը 13։30–ին, կմեկնարկի Մոնիտորնինգի հանձնաժողովի նիստը, որին կմասնակցի նաև Ստրասբուրգ ժամանած ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նա ելույթ կունենա նաև քննարկման ընթացքում, ինչպես նաև խոսքով հանդես կգան ՀՀ պատվիրակության չորս անդամները՝ Դավիթ Հարությունյանը, Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը։

No comments: