/PanARMENIAN.Net/ 17.06.2009 - «ԱՄՆ-ը փորձում է օգնել Հայաստանին նրա անվտանգության եւ բարգավաճման ամրապնդման, Ադրբեջանի հետ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում, եւ խրախուսում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը».- ասվում է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի` արտերկրյա քաղաքականության մասին զեկույցում:
Նրա կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լավացումը երկու գործընթացներ են, որոնք պետք է ընթանան առանձին, եւ ոչ թե զուգահեռ:
«Հայաստանը եւ Թուրքիան ապրիլի 22-ին համատեղ հայտարարությմաբ հայտարարել են իրենց երկկողմանի հարաբերությունների կարգավորման մասին: Դա Հայաստանի եւ Թուրքիայի համար պատմական հնարավորություն է, նրանք այժմ ավելի մոտ են, քան երբեւէ հարաբերությունների կարգավորման հարցում: ԱՄՆ օգնեց աշխուժացնել ԼՂ հակամարտության մեջ առաջընթացը ԵԱՀԿ ՄԽ-ում որպես համանախագահ իր գործունեության շրջանակներում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումները մաիսի 7-ին Պրահայում եւ հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում մինչեւ 2009-ի վերջը համաձայնությունը ավարտին հասցնելու համար ջանքերի ակտիվացման ճանապարհ են բացել: Մենք նաեւ ձգտում ենք Հայաստանում ժողովրդավարական եւ շուկայական տնտեսական բարեփոխումների առախաղացման, այդ թվում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի շրջանակներում:
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment