Thursday, June 18, 2009

Հայաստանը սխալներ է թույլ տվել Թուրքիայի հետ երկխոսությունում

/PanARMENIAN.Net/ 17.06.2009 - «Հայաստանը պետք է ուսումնասիրի հարեւան երկրների ազգային հոգեբանությունը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք գուշակել նրանց գործողությունները, մտադրությունները եւ նպատակները»,- Երեւանում հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստում ազգային հոգեբանության, գաղափարախոսության թեմայով մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանը միասնական գաղափարախոսություն չունի: «Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի վերնախավը հանդես է գալիս այսօրվա շահերի տեսանկյունից: Մենք արդեն սխալներ թույլ տվել ենք Թուրքիայի հետ երկխոսության մեջ, մեզ անհրաժեշտ է ուսումնասիրել այդ գործընթացի բոլոր պլյուսները եւ մինուսները»,- ասել է Ալբերտ Նալչաջյանը: «Իր հերթին քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոտկոր Լեւոն Շիրինյանը հայտարարել է, որ հայ-թուրքական գործընթացը Հայաստանի համար խաղ է: «Այդ կերպ Հայաստանը փորձում է փոխել ռազմավարական դրվածքը Հարավային Կովկասում, ինչը կարող է դուր չգալ գերտերություններին»,- ասել է քաղաքագետը: Նր խոսքերով, հայ-թուքական սահմանի բացումը կարող է միայն նպաստել Թուրքիայի քրդաբնակ տարածքների տնտեսության զարգացմանը, ինչում Թուրքիան շահագրգռված չէ, եւ Արեւմտյան Հայաստանի տարածքի բնակեցմանը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Անկարան պահանջելու է Հայաստանից դուրս բերել ռուսական բազաները հանրապետության տարածքից:

No comments: