Saturday, June 27, 2009

Տարածաշրջանի կայունությանը խանգարում են Կովկասի մասին պատկերացումները

Tert.am. 25-6-2009- Կովկասը պետք է միավորվի, և դա տեղի կունենա ավելի վաղ, քան մենք կարծում ենք: Նման հայտարարությամբ ԵՊՀ-ում հանդես է եկել Միխայիլ Սահակաշվիլին: Նրա խոսքերով` Կովկասի գլխավոր թուլությունն այն պատկերացումն է, թե Կովկասի ժողովուրդը պատրաստ չէ ժամանակակից պետություն ստեղծել, քանի որ «կովկասցիները արհամարում են օրենքները, և, ինչը կարևոր է, կովկասիցներին միշտ էլ դրսից որևէ մեկը կառավարելու է»: «Դրան պետք է վերջ դրվի»,- հայտարարել է Սահակաշվիլին: Վրաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանային հակամարտությունները հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով և «թույլ չտալ, որպեսզի երրորդ կողմերը, հատկապես նրանք, որոնք ուժի դիմելու կոչ են անում, մեզ ղեկավարեն»:«Ես կարծում եմ, որ 21-րդ դարում Կովկասը կդառնա ծաղկող և հաջողակ տարածաշրջան»,- նշել է Սահակաշվիլին և ավելացրել, որ Վրաստանը պատրաստ է Հայաստանի, Ադրբեջանի, Հարավային և Հյուսիսային Կովկասների այլ ազգերի հետ միասին իր դերակատարությունն ունենալ այդ հարցում:

No comments: