Saturday, June 27, 2009

Թեթև գիրությունը երկարացնում է կյանքը

Tert.am. 25-6-2009- Այն ճապոնացիները, ովքեր « ավել կիլոգրամներ» ունեն 40 տարեկան հասակում, միջինը 5-6 տարի ավելի երկար են ապրում, քան նիհարները։ Նման եզրակացության են եկել գիտնականները՝ վերլուծելով Ճապոնիայի առողջապահության և աշխատանքի նախարարության հովանու ներքո անցկացված հետազոտությունը, որին մասնակցել է մոտավորապես 50 հազար մարդ։ Բժիշկները հաստատել են, որ այն ճապոնացի տղամարդիկ, ում մարմնի զանգվածի ինդեքսը 18,5-ից քիչ է ապրում են մոտավորապես մինչև 74,54 տարեկան, իսկ կանայք՝ 81,79 տարեկան։ Իսկ հետազոտության այն մասնակիցները, ովքեր ունեցել են ավել կիլոգրամներ և վերոնշյալ ինդեքսը տատանվել է 25-ից մինչև 30 միջակայքում, ապրել են մինչև 81,64 և 88,05 տարեկան համապատասխանաբար։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։ Հարկ է նշել, որ նման միտում են հայտնաբերել նաև կանադացի հետազոտողները։ Նրանց եզրակացությունն է. նրանք, ովքեր մի փոքր ավելի գեր են, ավելի երկար են ապրում, քան չափազանց նիհարները կամ շատ գերերը։

No comments: