Thursday, June 25, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) հունիսի 24-ի որոշմամբ 2009-ի առկա ուսուցման ընդունելության կանոնների 39-րդ կետում կատարված լրացման համաձայն, ՀՀ պետական բուհեր ընդունելության դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ հունիսի 29-ի ժամը 18-ը: Նման հնարավորություն կընձեռվի նրանց, ովքեր այդ մասին դիմում են ներկայացրել կրթության եւ գիտության նախարարություն: Ըստ ԿԳՆ-ի, բոլոր այն դիմորդները, ովքեր չեն հասցրել մինչեւ նախօրոք սահմանված ժամկետը` հունիսի 1-ը, դիմում-հայտ ներկայացնել պետական բուհեր, լրացուցիչ ժամկետում հայտ ներկայացնելու համար նախ պետք է գրավոր դիմեն նախարարություն: Ըստ ՀԸՀ-ի, հիմնական ժամկետում` մինչ հունիսի 1-ը, ընդունված դիմում-հայտերի փոփոխություն չի կատարվելու:

No comments: