Thursday, June 25, 2009

Միխայիլ Սահակաշվիլի. Թբիլիսին պատրաստ է ցանկացած պահին բացել «Վերին Լարս» ՀԱԿ-ը

/PanARMENIAN.Net/ 24.06.2009 - «Վերին Լարս» ՀԱԿ-ը փակվել է ռուսական կողմից, որը փորձում է տնտեսապես եւ քաղաքականապես խեղդել Վրաստանին: Այդ մասին Երեւանում Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Ինչպես դուք հիշում եք, վրացա-ռուսական սահմանի փակման պահից հայկական բեռները դեռեւս բացառության կարգով անցկացնում էին: Հետո ռուսական կողմը հայտարարեց, որ ճանապարհը ավիրված է վրացական բեռնատարների պատճառով եւ օետք է վերանորոգվի: Մենք վերանորոգել ենք մեր հատվածը, իսկ Ռուսաստանը` ոչ: «Վերին Լարսն» այդպես էլ փակ մնաց»,- ասել է Սահակաշվիլին: Վրաստանի նախագահն ընդգծել է, որ Թբիլիսին պատրաստ է ցանկացած պահին բացել ՀԱԿ-ը, եւ հույսը դնում է Շվեյցարիայում Ռուսաստանի հետ բանակցությունների հաջողության վրա: Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ մոտ ժամանակներս այդ հարցի դրական լուծման հույս ունի: «Ես կարծում եմ, որ շուտով ես կկարողանամ ուրախացնել նախագահ Սահակավիլիին, մենք անում ենք մեզնից կախված ամեն բան: «Վերին Լարսը» շատ կարեւոր է Հայաստանի համար, բայց այն կարեւոր է նաեւ Վրաստանի համար»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:

No comments: