Tuesday, June 23, 2009

«Հայկական ժամանակ». Իրան չթռավ

Թե ինչու չի կայացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Իրան, տեղեկացնում է օրաթերթը: Չթռավ Շաբաթ օրը խիստ անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Դեռ ուրբաթ օրը բոլոր պաշտոնական խողովակներով լրատվություն տարածվեց, որ ԱԺ նախագահը մեկնում է Իրան։ Նրա այցը Իրան, սակայն, չի կայացել։ Հովիկ Աբրահամյանը, ճամպրուկները հավաքած, թանկարժեք նվերներով բեռնավորված, գնացել է օդանավակայան։ Իրանում նա պետք է հանդիպեր նաև Ահմադինեժադի հետ։ Բայց, ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, թռիչքից ընդամնեը տասը րոպե առաջ նրան զանգահարել են Իրանից և ասել, որ եթե գա, իրեն այնտեղ չեն ընդունի։ Հովիկ Աբրահամյանը քոռ ու փոշման հետ է վերադարձել։ Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, մեր ԱԳՆ-ն ԱԺ նախագահին արգելած է եղել մեկնել Իրան։ Բայց նա որոշել է, որ որևէ մեկը չի կարող իրեն որևէ բան արգելել։ Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը շեֆին հավաստիացրել է, թե ինքը բոլոր խողովակներով հարցերը լուծել է, և եթե Աբրահամյանը գնա Իրան, այնտեղ որևէ խնդիր չի ունենալու։

No comments: