Tuesday, June 23, 2009

Մահացել են «Որոգայթ» հեռուստասերիալի երկու հերոսները

Երեկ երեկոյան Երևանից Էջմիածին տանող մայրուղու վրա ողբերգություն է տեղի ունեցել: Ավտովթարի հետևանքով զոհվել են «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսներ Արամ Միսկարյանը (Գարիկ) և Գեղամ Ղանդիլյանը (Գոքոր): Tert.am-ի լրագրողը կարողացավ զրուցել այդ պահին մայրուղով անցնող ականատես վարորդներից մեկի հետ, ով հայտնեց, որ տեսել է, թե ինչպես է նրանց մեքենան բախվել ծառին: Մեքենայում գտնվող երրորդ մարդն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժնում։

No comments: