Thursday, June 25, 2009

Արդյո՞ք Զարոհի Փոտանջյանը ԵԽԽՎ-ում օգնության համար դիմել է իր ադրբեջանցի գործընկերներին

/PanARMENIAN.Net/ 24.06.2009 - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը հաստատել է այն փաստը, որ «Ժառանգություն» խմբակցությունից Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մոտեցել է թուրք եւ ադրբեջանցի պատգամավորներին` խնդրելով ստորագրել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի մեջ ներմուծված փոփոխությունների տակ: «Թուրքական եւ ադրբեջանական պատվիրակության երկու ներկայացուցիչներ ստորագրեցին այդ փաստաթղթի տակ: Երեկ նիստին արդեն հնչեց միջազգային փորձագետների ներգրավմամբ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի փաստահավաք Խմբի վերականգնման մասին առաջարկը»,- հայտնել է Դավիթ Հարությունյանը: Դավիթ Հարությունյանը Զարուհի Փոստանջյանի քայլը չափազանց բացասական է գնահատում: «Զարուհի Փոստանջյանի արարքը ԵԽԽՎ-ում, որտեղ մենք լավ գիտենք, թե ինչպես են իրենց պահում ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունների ներկայացուցիչները, բոլորովին անտեղի էր»,- նշել է նա:

No comments: