Thursday, June 25, 2009

Ռոնալդուն կներկայացվի «Ռեալի» երկրպագուներին հուլիսի 6-ին

Tert.am. 24-6-2009- Պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդույի պաշտոնական ներկայացումը որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող կկայանա հուլիսի 6-ին։ Արարողությունը, որը մի քանի անգամ հետաձգվել է, կկայանա Սանտիագու Բեռնաբեու մարզադաշտի թագավորական օթյակում։ Մադրիդի «Ռեալի» ու ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումը կներկայացնեն Ֆլորենտինո Պերեսը և «արքայական» ակումբի պատվավոր նախագահ Ալֆրեդո Դի Ստեֆանոն, հայտնում է Marca-ն։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն տեղափոխվեց «Ռեալ» 93,8 միլիոն եվրոյի դիմաց։

No comments: