Wednesday, June 17, 2009

ԻՍԼԱՄ-ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» 16-6-2009- Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը մասնակցել է «Իսլամ-քրիստոնեություն երկխոսությունը դեպի աշխուժացում» թեմայով համագումարին, որը, ըստ «Նոյյան տապանի», վերջերս է կայացել Բեյրութում: Համագումարին մասնակցել են մտավորականներ, հոգեւոր առաջնորդներ եւ այլ պաշտոնական անձինք: Համագումարի ընթացքում անդրադարձ է եղել քրիստոնեություն-իսլամ երկխոսության աշխուժացման եւ ժողովրդականացման անհրաժեշտությանը եւ ընդգծվել այն հիմնական ազդակները, որոնք կարող են նպաստել երկու կրոնների միջեւ երկխոսության առավել արդյունավետությանը:

No comments: