Wednesday, June 17, 2009

Բրայզան հերքել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակվելու լուրերը

Tert.am.16-6-2009- «Կարծում եմ, որ որպես ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահ ես ակտիվ ներդրում եմ ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան` հերքելով այն լուրերը, համաձայն որոնց ինքը նշանակվելու է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան: «Ես չեմ ծրագրել հուլիսին լքել ԵԱՀԿ Մինսկի Խումբը: Ընդհակառակը, հույս ունեմ, որ էլ ավելի արդյունավետ կաշխատեմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»,- Բրայզայի խոսքերն է մեջբերում ANS PRESS-ը:

No comments: