Saturday, June 27, 2009

Վրաստանի նախագահի դեմ կազմակերպած բողոքի հավաքը ցրեցին

Tert.am. 25-6-2009- Այսօր առավոտյան 10:30-ի սահմաններում Հայաստանում բնակվող մի խումբ ջավախքցիներ, մի շարք երիտասարդական, ուսանողական և հասարակական կազմակերպություններ պատրաստվում էին բողոքի հավաք կազմակերպել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև, որտեղ հանգրվանել է Միխայիլ Սահակաշվիլին` ի պաշտպանություն Ջավախքի և Վրաստանի հայության իրավունքների: Նշված ժամին ցուցարարները փորձեցին հավաքվել հյուրանոցի մոտ, սակայն ոստիկաններն անհապաղ միջամտեցին և կոշտ մեթոդներով ցրեցին բողոքի հավաքի մասնակիցներին:

No comments: