Saturday, June 27, 2009

ՌԴ-ն դեմ է դրսից «դեղատոմսերի» պարտադրմանը ղարաբաղյան հակամարտության մասնակիցներին

/PanARMENIAN.Net/ 25.06.2009 - Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը պետք է գտնեն հակամարտության կողմերը: Ինչպես ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի հայտարարության մեջ, «մենք պետք է պատրաստ լինենք աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որին կհամաձայնվեն բոլոր ներգրավված կողմերը, իսկ փոխզիջումային պայմանավորվածության հասնելու դեպքում` հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»: Ռուսաստանը դեմ է դրսից «դեղատոմսերի» պարտադրմանը ղարաբաղյան հակամարտության մասնակիցներին, ասվում է հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Կենսունակ կլինի այն որոշումը, որը չի վերածի տարածաշրջանը ռազմաքաղաքական մրցակցության դաշտի, այլ թույլ կտա կայունություն ու հանդարտություն հաստատել տարածաշրջանում:

No comments: