Thursday, June 18, 2009

Հայաստան. Չորս չինացի մասնագետներ են զոհվել Հրազդանի ՋԷԿ-ում վերանորոգման աշխատանքների ժամանակ

/PanARMENIAN.Net/ 17.06.2009 - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն իր խորին ցավակցությունն է հայտնել հունիսի 16-ին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում դժբախտ պատահարի զոհ դարձած չինացի մասնագետների մահվան կապակցությամբ: «ՀայՌուսգազարդ» ընկերության եւ անձամբ իր անունից Կ. Կարապետյանը ցավակցել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ցզյուին Խունին` խնդրելով անկեղծ վշտակցության եւ զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Նախօրեին Հրազդանի ՋԷԿ-ում ընթացող վերանորոգման աշխատանքների ժամանակ հինգերորդ էներգաբլոկի աշտարակում զոհվել են չորս չինացի մասնագետներ: Ողբերգության պատճառը, ըստ ՀՀ ԱԻՆ եղել է տեխնիկայի անվտանգության կանոնների խախտումը: Չորեքշաբթի Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը «Հրազդան-5« էլեկտրակայանի կառուցման արտոնագիր է տրամադրել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին: Էներգաբլոկի շահագործումը թույլ կտա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին զգալի ներկայություն ապահովել հայկական շուկայում եւ հնարավորություն կտա ավելացնել էլեկտրաէներգիայի առաքումները հարեւան երկրներ:

No comments: