Thursday, June 25, 2009

Իրանը հրաժարվել է մասնակցել «Մեծ ութնյակի» գագաթաժողովին

Tert.am 24-6-2009- Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթակին հաստատել է ավելի վաղ շրջանառվող այն տեղեկությունը, որ Իրանի պատվիրակությունը չի մասնակցի «Մեծ ութնյակի» գագաթաժողովին, որը տեղի կունենա Իտալիայում։ Նախօրեին հաղորդում էին, որ գագաթաժողովին մասնակցելու հրավերի շուրջ Թեհրանի լռությունը վկայում է հրավերը մերժելու մասին։ Ինչպես հայտնում է Mignews.com-ը, Մոթակին հիմնավորել է մերժումը երկրում կատարվող իրադարձություններով, ինչպես նաև երկրից բացակայելու անհավանակությամբ։ Մոթակին նաև նշել է, որ այժմ երկրում ծավալված բարդ ներքաղաքական իրավիճակի պատճառով իրենք չեն կարող ներկայացուցիչ ուղարկել Իտալիա։

No comments: