Saturday, June 27, 2009

Սուրճը չեզոքացնում է բերանի տհաճ հոտը

Tert.am. 25-6-2009- Սուրճի մեջ պարունակվող նյութերը խոչընդոտում են բերանի խոռոչում մանրէների բազմացմանը, որոնք տհաճ հոտի առաջացման պատճառ են հանդիսանում, պնդում են Իսրայելի գիտնականները։ Նոր հետազոտությունն ապացուցել է, որ սուրճի ակտիվ բաղադրյալները կարող են օգնել բերանի վատ հոտի չեզոքացմանը, նշել է պրոֆեսոր Մել Ռոզենբերգը՝ Թել-Ավիվի համալսարանի բժշկական ֆակուլտետից։ Ըստ գիտնականների՝ բերանի վատ հոտն ունի առաջացման վատ պատճառներ՝ ներառյալ գեղձերում առկա մանրէները և ատամների հետ կապված խնդիրները։ Հետազոտության հեղինակները նշում են, որ երբ սուրճի բաղադրյալներից առանձնացվի այդ գործառույթի համար պատասխանատու նյութը, ապա այն կարելի է ավելացնել մաստակի, կոնֆետների կամ հիգիենիկ լուծույթների մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան գիտնականները հաստատել էին, որ բերանի վատ հոտի պատճառն են լեզվի մակերեսին առկա Solobacterium moorei մանրէները։ Դրանց դեմ պայքարի համար բժիշկները խորհուրդ են տալիս օրը երկու անգամ մաքրել լեզվի մակերեսը հատուկ խոզանակներով և օգտագործել ատամի հակաբակտերիալ մածուկ։

No comments: