Saturday, June 27, 2009

Անջելինա Ջոլին որոշել է զբաղվել քաղաքականությամբ

Tert.am. 25-6-2009- Անջելինա Ջոլիի ընկերներից մեկի խոսքերով՝ դերասանուհին շատ է հոգնել կինոյի աշխարհից և Հոլիվուդից և ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ։ Ինչպես հայտնում է Life.ru-ն, Ջոլիի մտերիմ ընկերներից մեկը հայտնել է մամուլին, որ այժմ Անջելինան պատրաստ է գրավել Վաշինգթոնը. չէ՞որ բոլորին է հայտնի, թե որքան է հոլիվուդյան աստղը հետաքրքրված քաղաքական կարիերայով։ Նա սատարում է Բարաք Օբամայի նախաձեռնությունները և կարծում, որ կարող էր փոխել աշխարհը դեպի լավը, եթե վերջինիս տեղում լիներ, ասել է դերասանուհու ընկերը։

No comments: