Thursday, June 25, 2009

ԵՄ-ն չի պատրաստվում միջամտել Իրանի ներքին գործերին

/PanARMENIAN.Net/ 24.06.2009 - ԵՄ-ն մտադիր չէ միջամտել Իրանի ներքին գործերին: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է արտաքին կապերի ու եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: «Մենք մեկ ցանկություն ունենք, որպեսզի Իրանում, ինչպես ցանկացած այլ երկրում, պահպանվեն հիմնարար ժողովրդավարական կանոնները: ԵՄ-ն դատապարտում է բռնությունները խաղաղ ցուցարարների դեմ եւ պահանջում է Իրանի իշխանություններից ապահովել խաղաղ հանրահավաքների անցկացման իրավունքի պահպանումը: Կողմերը պետք է հանգուցալուծեն ճգնաժամը ժողովրդավարական երկխոսության ու խաղաղ միջոցներով»,-ասել է եվրահանձնակատարը: Հունիսի 12-ին նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հավաքեց ձայների 62,63 տոկոսը, նրա հիմնական մրցակից Միր Հոսեյն Մուսավին` 33, 75 տոկոը: Մուսավին դեռեւս մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը հայտարարեց իր հաղթանակի մասին, իսկ ավելի ուշ մեղադրեց իշխանություններին քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Անցած շաբաթ Թեհրանում փողոցային բախումներ եղան իրավապահ մարմինների հետ: Ըստ տարբեր տվյալների, բախումների զոհ են դարձել 19-150 մարդ, շուրջ 100-ը վիրավոր են, ավելի քան 450-ը

No comments: