Thursday, June 25, 2009

«Չորրորդ իշխանություն». Իշխանափոխությո՞ւն ՀՅԴ-ում

Օրաթերթին հայտնի է դարձել, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը իր փակ, գաղտնի քննարկումների արդյունքում մոտ ապագայում փոխելու է և Գերագույն մարմնի անդամներին, և Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչներին: Իշխանափոխությո՞ւն ՀՅԴ-ում Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներսում լուրջ խմորումներ են գնում, որոնք պետք է հանգեցնեն կուսակցական իշխանափոխության։ ՀՅԴ-ն իր փակ, գաղտնի քննարկումների արդյունքում մոտ ապագայում փոխելու է և Գերագույն մարմնի անդամներին, և Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչներին։ Պատճառը, ըստ Դաշնակցություն կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, այն է, որ կուսակցությունը արդեն քրոնիկ ձևով պարտվում է գրեթե բոլոր ընտրություններում։ Եվ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե կոսմետիկ փոփոխություններ պետք է լինեն կուսակցությունում, որպեսզի ՀՅԴ-ի շարքերը չբարկանան։ Կուսակցությունում կարծում են, որ Գերագույն մարմինն ու Բյուրոն, որոնք հիմնականում մշակում և իրականացնում են կուսակցական քաղաքականությունը, իրենց չեն արդարացրել, և պետք է այնտեղ նոր դեմքեր հայտնվեն։

No comments: