Wednesday, June 24, 2009

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԳԱԼԻՍ Է

Հայաստան, մինչ այդՙ կոշտացնում վերաբերմունքը «ԱԶԳ», 24-06-2009- «Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ տիկին Սանդրա Ռուլովսը: Նախագահի նստավայրի տեղեկացմամբ, նույն օրը Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահների առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում կունենա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին: Այնուհետեւ Երեւանի պետական համալսարանում Սաակաշվիլին հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հունիսի 25-ին Վրաստանի ղեկավարը կմեկնի Հայաստանից: Հիշեցնենք, որ միայն վերջերս Վրաստանը թույլ չի տվել իր սահմանը հատել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին, թույլ չի տրվել նաեւ Ջավախքի հայ ուսուցիչներին վերապատրաստման գալ Հայաստան եւ այլն: Դժվար թե Սաակաշվիլին այս հարցերին անդրադառնա Հայաստան այցելության ընթացքում, բայց հուսանք, որ հայկական կողմը որոշ հարցեր, այնուամենայնիվ, կբարձրացնի:

No comments: