Wednesday, June 24, 2009

ԱՄՆ-ում Իսրայելի նոր դեսպանը չի ժխտում Հայոց ցեղասպանությունը

/PanARMENIAN.Net/ 23.06.2009 - ԱՄՆ-ում Իսրայելի նոր դեսպան Մայքլ Օրենը ցեղասպանություն է անվանել հայերի զանգվածային սպանություններն Առաջին աշխարհամարտի տարիներին, անկախ նրանից, որ Իսրայելը ժխտում է այդ փաստը: Ինչպես գրում է The California Courier-ի խմբագիր ու հրատարակիչ Հարութ Սասունյանը, դեսպան Օրենը կրկին հաստաել է 2007թ. մայիսին արված իր հայտարարությունն, որն արվել էր որպես Թաներ Աքչամի «Խայտառակ գործողություն. Հայոց ցեղասպանությունն ու թուրքկան ինքնութայն հարցը» գրքի մեկնաբանություն: Իր հաջորդ «Իշխանությունը, հույսն ու պատրանքները» գրքում իսրայելցի դիվանագետը գրում է հայերի կոտորածի մասին, մեջբերումներ անելով 1915 թվականի թերթերից: «Թեեւ Մայքլ Օրենն իր գիրքը հրապարակել է մինչ Վաշինգտոնում դեսպան նշանակվելը, հուսանք, որ նրա հստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում կստիպի նրան ձեռնպահ մնալ իր նախորդների քայլերից, որոնք խայտառակ կերպով ընդդիմանում էին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունմանը: Օրենի նշանակումը եւս վկայում է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ լուրջ պառակտման մասին, որը սկսվեց այս տարվա սկզբին Գազայի սեկտորում: Հնարավոր է, որ Իսրայելի նոր կառավարությունը, որը նվազ բարեհաճ է Թուրքիայի հանդեպ եւ Վաշինգտոնում Հայոց ցեղասպանությունն ընդունող դեսպանի առկայությունը կարող են նպաստել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունմանը»,-ասել է Սասունյանը:

No comments: