Tuesday, June 23, 2009

Օբաման և Մեդվեդևը քննարկելու են ղարաբաղյան խնդիրը, կարծում է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը

Tert.am.22-6-2009- Ադրբեջանի արտաքին գործերի փոխախարար Արազ Ազիմովը չի բացառել, որ Բարաք Օբամայի Մոսկվա սկասվելիք այցի շրջանակներում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ինչպես հաղորդում է Bakililar.AZ-ը, ղարաբաղյան հակամարտության մեջ դրական ձեռքբերումների հասնելու համար ԱՄՆ-ի Սպիտակ տան և ՌԴ վարչակազմերն այսօր շատ լավ հնարավորություններ ունեն: Փոխաարտգործնախարարը չի բացառել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կքննարկվի Օբամայի և Մեդվեդևի հանդիպման ժամանակ, քանի որ «երկու նախագահներն էլ մեծ ուշադրություն են դարձնում այս հարցին»:

No comments: