Thursday, June 25, 2009

Ղարաբաղյան հակամարտությունը հարկավոր է սառեցնել, ասել է ռուս լրագրողը

Tert.am. 24-6-2009- Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստը ինքնին հաճախ ավելի կարևոր է լինում, քան ստորագրված փաստաթղթերը: Նման կարծիք «Новости-Азербайджан»-ին հայտնել է ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Ալեքսանդր Արխանգելսկին: Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված է միայն ռազմական տեսանկյունից: Այն, սակայն, հարկավոր է սառեցնել նաև քաղաքական համատեքստում: «Հարցը այն է, որ հայ և ադրբեջանցի քաղաքական գործիչների դիրքորոշումները միանգամայն անհամատեղելի են: Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, նրանք կարող են հանդիպել և բանակցություններ վարել այլ հարցերի շուրջ: Սա ազդանշան է հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի էլիտայի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կողմերը չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել, սական կան նաև այլ հարցեր, որոնց շրջանակներում կարելի է համագործակցել»,- հայտարարել է Արխանգելսկին: Լրագրողը բերել է Կիպրոսի օրինակը, երբ կողմերից յուրաքանչյուրը մնացել է իր տեսակոտին: «Այս իրավիճակում միջազգային հանրությունը որոշեց չկարգավորել հակամարտությունը, այլ սառեցնել այն` զուգահեռաբար իրականացնելով այլ նախագծեր` տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում: Արդյունքում արդեն հիմա կարելի է կարգավորել այդ համակարտությունը»,- նշել է նա:

No comments: