Saturday, June 27, 2009

International Alert-ը նախապատրաստում է չորրորդ հայ-ադրբեջանական համաժողովը

/PanARMENIAN.Net/ 25.06.2009 - Հունիսի 26-ին Երեւանում տեղի կունենա հերթական հայ-ադրբեջանական խաղաղարար համաժողովի նախապատրաստման հասարակական բանավեճը, որը կանցնի հուլիսի 21-24-ը Մոսկվայում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Եվրասիայում International Alert-ի նախագծերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան, այժմ խորհրդակցություններ են ընթանում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի հասարակությունների հետ, իամանալու համար բնակչության եւ մտավորականության կարծիքը այն հարցերի շուրջ, որոնք կարող են քննարկվել համաժողովում: «Մասնավորապես, մոսկովյան համաժողովը նվիրված կլինի հումանիտար հարցերին ու մշակությաին ավանդությներին: Մենք հուսով ենք, որ դա կնպաստի առավել բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,-ասել է Ռուսանովան:

No comments: