Saturday, August 8, 2009

Մեթյու Բրայզան Հայաստանի առաջին նախագահի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

/PanARMENIAN.Net/ 07.08.2009 - Օգոստոսի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել են ղարաբաղյան հակամարտության գործընթացին, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության վիճակին եւ մասնավորապես քաղբանտարկյալներին առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

No comments: