/PanARMENIAN.Net/ 07.08.2009 - Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թաիփ Էրդողանի հանդիպումը բավական արդյունավետ էր Մոսկվայի համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սեւակ Սարուխանյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանն այնուամենայնիվ հասավ Անկարայի անմիջական մասնակցությանը South Stream (Հարավային հոսանք) նախագծին, ինչը բավական շահավետ է, քանի որ բոլոր նավթային ու գազային մայրուղիները անցնում են Թուրքիայի տարածքով: Հայ վերլուծաբանը նշել է նաեւ, որ համաձայնության ստորագրումը նավթագազային ոլորոտւմ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ, մեկնարկ կտա նոր նախագծերին Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար:
Սարուխանյանը նշել է նաեւ, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը չի ազդի Հայաստանի վրա: Ռուսաստանը միշտ հետաքրքված կլինի Հայաստանով եւ պետք չէ հայ-ռուսական հարաբերությունները կապել ռուս-թուրքական հարաբերությունների հետ, դրանք երկու առանձին հարցեր են»,-ասել է վերլուծաբանը:
Օգոստոսի 6-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով եղավ Թուրքիայում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հրավերով:
Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետները բանակցությունների արդյունքում փաստաթղթեր ստորագրեցին երկու երկրների միջեւ համագործակցության մասին գազային եւ նավթային ոլորտներում:
Saturday, August 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment