Thursday, August 13, 2009

Աստղագետները կանխատեսում են Երրորդ համաշխարհային պատերազմը

Tert.am-12-8-2009- Ռուս հայտնի աստղագետ Պավել Գլոբան կանխատեսումներ է արել ամբողջ աշխարհի ապագայի վերաբերյալ: Նրա կարծիքով` տնտեսական ճգնաժամը, որը շարունակվելու է մինչև 2020թ., արդյունքում կձևափոխի ողջ քաղաքական քարտեզը և արմատապես կփոխի աշխարհաքաղաքական ուժերի բաշխումը: Գլոբան նշել է, որ ինքը ներկայիս ճգնաժամը կանխատեսել էր դեռևս 1999թ.: Աստղագետը նաև տեղեկացրել է, որ, իր կանխատեսմամբ, 2014թ. կդառնա այն տարին, երբ մարդկությունը կմոտենա Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբին: «2014թ. վտանգավոր է այնքանով, որ Ուրանը կգտնվի Խոյի համաստեղության իշխանության տակ, իսկ դա շատ պատերազմական միություն է»,- պարզաբանել է Գլոբան: «Ես վախենում եմ Արևելքում պատերազմի բռնկումից: Աստված չանի, դա կապված լինի Իրանի հետ, քանի որ ցանկացած ելքի դեպքում մենք բացարձակապես անվերահսկելի տոտալ ահաբեկչության պայթյուն կտեսնենք: Սակայն մինչև 2014թ. Ռուսաստանում որևէ պատերազմ չի լինի: Կլինեն միայն հանցավորության դեպքեր, ոչ ավելին»:

No comments: