Wednesday, August 12, 2009

Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օր

Այսօր՝ օգոստոսի 12-ին, աշխարհը նշում է Երիտասարդության միջազգային օրը։ Այս օրը պաշտոնապես ամրագրված է ՄԱԿ–ի օրացույցում։ Օգոստոսի 12-ը որպես Երիտասարդության միջազգային օր նշելու գաղափարն առաջ է քաշվել դեռևս 1998 թվականին Լիսաբոնում, իսկ 1999թ. դեկտեմբերի 17–ին ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեան պաշտոնապես ընդունել է Երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկը։ Այսօր Հայաստանում նույնպես մի շարք միջոցառումներ կանցկացվեն՝ կապված Երիտասարդության Միջազգային օրվա հետ։ Մասնավորապես, ինչպես հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, այսօր, ժամը 13.00-ին Կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, երիտասարդության ոլորտի պատասխանատուները Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ կհանդիպեն Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաև ակտիվ երիտասարդների հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն երիտասարդությանն առնչվող հարցեր։

No comments: