Wednesday, August 12, 2009

Հայտնի դարձավ, թե ով կփոխարինի Բրայզային

Tert.am.11-8-2009- Դիվանագետ Թինա Քեյդենաուն կստանձնի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային: Այդ մասին այսօր հայտարարել է ինքը` Բրայզան, ով օգոստոսի 10-ին հարավկովկասյան շրջագայության շրջանակներում ժամանել է Վրաստան, հաղորդում է Civil Georgia-ն:Նշենք, որ Թինա Քեյդենաուն երկու տարի աշխատել է ԱՄՆ առաքելությունում Կոսովոյում, իսկ ավելի վաղ Սարաևոյում կատարել է ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պարտականությունները:

No comments: