Sunday, March 18, 2012

Հայոց ցեղասպանության ականտես նորվեգացի միսիոների օրագիրը կբերվի Հայաստան

News.am. 18-3-2012- Հայոց ցեղասպանության ականատես նորվեգացի մի միսիոների օրագիր է գտնվել նրա թոռան ձեղնահարկում: Ինչպես տեղեկացնում է «Asbarez»-ը, շուտով օրագիրը կլինի Հայաստանում եւ կպահվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այդ մասին հայտարարել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Գլենդելի հանրային գրադարանում կազմակերպված քննարկման ժամանակ: Նա հանդիպումներ է ունենում ԱՄՆ Արեւմտյան ափի հայկական կազմակերպությունների հետ` քննարկելու համար 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների հետ կապված հարցեր: Դեմոյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին հիմնական հրապարակումնրը, այդ թվում` վերապրածների հուշեր, ականատեսների վկայություններ, եզակի սկզբնաղբյուրների հրատարակություններ եւ 1909թ. Կիլիկւայի ջարդերի մասին պատմող վերջերս հայտնաբերված փաստաթղթերի եւ այլ աշխատանքների ժողովածուն: Նշենք, որ Գլենդելի հանրային գրադարանում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:

No comments: