Thursday, August 6, 2009

Ղարաբաղի վերաբերյալ Մադրիդյան սկզբունքներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի բացակայությունը Հայաստանի հաղթանակն է. փորձագետ

HayInfo.5-8-09- Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մադրիդյան սկզբունքներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի բացակայությունը հայկական կողմի հաղթանակն է, կարծում է հայ քաղաքագետ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:«Այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում 1992 թ.-ի համեմատ որոշակի առաջընթաց է նկատվել: Հայկական կողմի հիմնական հաղթանակը միջնորդների մադրիդյան սկզբունքներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշատակման բացակայությունն է», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանասյանը:ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2007 թվականի նոյեմբերի 29-ին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների քննարկմանն են ներկայացնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները: Այդ սկզբունքների թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքի դուրսբերումը:Մանասյանի խոսքերով՝ հենց տարածքային ամբողջականության բացակայությամբ է տարբերվում մադրիդյան փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ավել վաղ առաջարկվող մյուս փաստաթղթերից:Հայ փորձագետ նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միջանկյալ փուլում է գտնվում: Նրա կարծիքով՝ դա հաստատում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ովքեր սկսել են խոսել մադրիդյան հիմնարար սկզբունքների հստակեցման անհրաժեշտության մասին:Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

No comments: