Wednesday, August 5, 2009

«ՉՆԱՅԱԾ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀՈԳԵՎԱՐՔ Է ԱՊՐՈՒՄ ԱՆԿԱՐԱ-ԵՐԵՎԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ»

Այդ մասին նախավերջին համարում գրել է անգլիական «Էկոնոմիստ» հանդեսը: Գովերգելով Ահմեդ Դավութօղլուի դիվանագիտական կարողությունները, հարեւանների հետ խնդիրները «զրոյական» մակարդակի իջեցնելու ջանքերը, համարելով նրան Թուրքիայի ամենաազդեցիկ արտգործնախարարներից, «Էկոնոմիստը» միաժամանակ նշում է. «Սակայն ապրիլին հայ-թուրքական մերձեցումը սրեց ադրբեջանցիների հետ Անկարայի հարաբերությունները, եւ զայրացած Ադրբեջանը հունիսին բնական գազի մատակարարման համաձայնագիր ստորագրեց Ռուսաստանի հետ: Դա նախազգուշական ազդակ էր Թուրքիայի համար, որ 180 աստիճան շրջադարձ կատարի Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության մեջ, եւ արեւմտյան դիվանագետի դիպուկ արտահայտությամբՙ հոգեվարքի մեջ մտավ Երեւանի հետ Թուրքիայի մերձեցումը»: «ԱԶԳ» 1-8-2009

No comments: