Wednesday, August 19, 2009

Չինաստանում ստեղծել են խոզի գրիպի դեմ առաջին պատվաստանյութը

Tert.am- 18-8-2009- Չինաստանում ստեղծվել է խոզի գրիպի դեմ առաջին պատվաստանյութը: Երկար սպասված դեղամիջոցի հեղինակն է «Սինովակ» դեղագործական ընկերությունը, որը, ինչպես հայտնում է չինական «Սինխուա» գործակալությունը, «անվտանգ է և արդյունավետ»: Հայտնի է, որ պատվաստանյութը արդեն ենթարկվել է մարդկանց վրա անցկացված առաջին փորձաքննության: Պեկինի դեղագործական ընկերությունը, մասնավորապես, հայտարարել է, որ սա առաջին պատվաստանյութն է H1N1 վարակի դեմ, որը ենթարկվել է նախնական փորձաքննության:«Սինովակ» չինական դեղագործական ընկերության տվյալների համաձայն` առաջին անգամ պատվաստանյութը ներարկվել է 1,614 կամավորականներին օգոստոսի 4-ին: Արդյունքը դրական է գնահատվել: Մասնավորապես, ինչպես հայտնում է «Սինխուան», փորձնական ներարկմանը ենթարկված կամավորներից ոչ ոք բացասական ազդեցություն պատվաստանյութից չի կրել: «Սինովակի» կողմից տարածված հաղորդագրությունում, բացի այդ, ասվում է, որ կամավորների 12%-ը զգացել է «թեթև և անցողիկ» զգացողություններ, ինչը բնորոշ է նաև սեզոնային գրիպին:

No comments: