Thursday, August 13, 2009

Կոսովոյի անկախության «հեղինակից» Ադրբեջանում վախենում են

Tert.am-12-8-2009- Երկար ժամանակ Կոսովոյում աշխատած ամերիկյան դիվանագետին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելն Ադրբեջանի համար որևէ լավ բան չի խոստանում: «Այդ կինը գործնականում հանդիսանում է անջատողական Կոսովոյի անկախության հեղինակը, ինչպե՞ս կարելի է դրանից հետո նրան վստահել»: Այս մասին 1news.az-ին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն` մեկնաբանելով Մեթյու Բրայզայի այն խոսքերը, թե իրեն մոտ ապագայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնին կփոխարինի Թինա Քեյդենաուն: «Ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումներն համընկնում են: Ահա հենց սա էլ ինձ վախեցնում է: ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայկական հզոր լոբբին չի հանգստանա, քանի դեռ Ղարաբաղը չի խլել Ադրբեջանից»,- ասել է Ալիզադեն:«Այո´, մեզ հետ կվերադարձնեն այդ 7 շրջանները, սակայն դրանց գինը կարող է շատ թանկ լինել և մենք այդ դեպքում ստիպված կլինենք հրաժեշտ տալ Ղարաբաղին: Այդ իսկ պատճառով էլ, այդ ծրագրերը խափանելու համար, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի և բոլորին փաստի առաջ կանգնեցնենք»,- ասել է նա:

No comments: