Thursday, August 13, 2009

Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպանը Մեթյու Բրայզային կփոխարինի պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում

/PanARMENIAN.Net/ 12.08.2009 - Կարիերային դիվանագետ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային: Այդ մասին հայտարարել է ինքը` Բրայզան, Թբիլիսիում, ուր ժամանել էր օգոստոսի 10-ին հարավկովկասյան շրջագայության շրջանակներում. այդ տարածաշրջանում նա վերջին չորս տարվա ընթացքում ԱՄՆ Պետդեպարտամենը ներկայացնող կարեւոր անձ էր: Բրայզային փոխարինող Թինա Քեյդենաուն երկու տարվա ընթացքում աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելությունում` նախքան Կոսովոյում դեսպանի պաշտոնում նշանակվելը: Իսկ մինչ այդ, նա երեք տարվա ընթացքում զբաղեցրել է Սարաեւոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, հաղորդում է Civil Georgia-ն:

No comments: