Tuesday, August 11, 2009

Մեթյու Բրայզան ճշգրտել է, թե ինքն ինչ է հասկանում ԼՂՀ-ի շուրջ յոթ շրջանների վերադարձում ասելով

/PanARMENIAN.Net/ 10.08.2009 - «Ես Երեւանում չեմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանների վերադարձումը կապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես պնդում են հայկական ԶԼՄ-ները: Ես հայտարարել եմ, որ 7 շրջանների վերադարձումն արտացոլում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը», - այդ մասին ANS TV-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, Մեթյու Բրայզան ասել է, որ տարածաշրջանի բնակչությունն ինքն այն կորոշի. «Մենք առայժմ չգիտենք, թե ինչով կավարտվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սակայն հանրաքվեի անցկացումը կլինի հիմնական պահերից մեկը»:

No comments: