Monday, August 10, 2009

Սահակաշվիլի. Պուտինը մտադիր է սպանել ինձ

Tert.am.10-8-09- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բրիտանական The Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը նախկինի պես մտադրված է սպանել իրեն` խորհրդային կայսրությունը վերականգնելու իր ծրագրի շրջանակներում: Սահակաշվիլիի խոսքերով` միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունն է կանխում ռուսների ներխուժումը`խամաճիկային ռեժիմը վերականգնելու նպատակով: «Պուտինը բոլոր հիմքերն ունի մեր վրա հարձակվելու և վերջակետ դնելու համար: Սակայն Պուտինը փողոցի տղա է, ով դեռևս վախենում է ոստիկաններից, իսկ այս անգամ ոստիկանները զանգահարել և նախազգուշացրել են նրան: Բացի այդ, այդ տղան սկսում է ավելի համարձակ դառնալ: Նա կարծում է, որ Վրաստանում գործերը դեռևս ավարտված չեն: Հենց որ քեզ ինչ-որ բան չի հաջողվում, դու արդեն այդ շրջանի տերը չես»,- ասել է Սահակաշվիլին: Վրաստանի նախագահի խոսքերով` Պուտինը ցանկանում է ոչնչացնել Վրաստանը, որպեսզի կրկին վերահսկողություն հաստատի Կովկասում, որն առանցքային միջանցք է հանդիսանում Ռուսաստանը շրջանցող նավթագազային խողովակաշարերի համար: «Նրանք փորձում են ամբողջովին իրենց ենթարկել Կենտրոնական Ասիայի և Մերձկասպյան շրջանի երկրները: Չգիտեմ` արդյոք բոլոր այդ երկրները խորհրդային օրհներգ կունենան, սակայն ակնհայտ է, որ բոլոր որոշումները կկայացվեն Մոսկվայում»,- հավելել է Սահակաշվիլին:

No comments: