Wednesday, August 12, 2009

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հերքել է Բաքվում դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման մասին տեղեկությունը

/PanARMENIAN.Net/ 11.08.2009 - ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունը ոչ մի հայտարարություն չի տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզային արդեն նշանակելու վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունից: Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում նշեցին, որ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: «Մենք չգիտենք, թե որտեղից է քաղված այդ տեղեկությունը, ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել», - հաղորդեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում:Նախօրեին վրացական ԶԼՄ-ները, վկայակոչելով Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունը, տեղեկություն էին տարածել այն մասյին, որ Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում

No comments: