Wednesday, August 12, 2009

Tert.am.11-8-2009- Խորհրդարանական ընդդիմությունն այն կարծիքին է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հրավերն ու կմեկնի Թուրքիա՝ ֆուտբոլային պատասխան հանդիպումը դիտելու: Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե արդյո՞ք նախագահը կմեկնի Թուրքիա, հայտարարել է. «Կարծում եմ» այո, կմեկնի»: Ո՞րն է պատգամավորի լավատեսության պատճառը: Սաֆարյանն ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսում այժմ կրկին առաջ է քաշվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչը ճնշում է Թուրքիայի համար: Ընդդիմադիր գործչի խոսքով` Թուրքիան կնախընտրի սահմանները բացել, քան այն, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի դեպ, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչն ասել է, որ վերը թվարկված հանգամանքների պատճառով աշնանը հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ կլինի:

No comments: