Thursday, September 3, 2009

Ստեփանակերտում անցնում են ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները

/PanARMENIAN.Net/ 02.09.2009 - Այսօր Ստեփանակերտում մեկնարկել են ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: ԼՂՀ մայրաքաղաք են ժամանել Ռոբերտ Քոչարյանը (ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ), Արկադի Ղուկասյանը (ԼՂՀ երկրորդ նախագահ), ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) եւ այլոք: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, միջոցառումների մեկնարկին ծաղկեպսկաներ դրվեցին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: Այնուհետեւ ԼՂՀ եւ ՀՀ նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը հիշատակի տուրք մատուցեցին Արցախի ազատության համար զոհված ազատամարտիկների հիշատակին, որից հետո Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ ռազմական շքերթ: Այսօր Ստեփանակերտում բացվեց վերանորոգված հոսպիտալը, որն օծեց Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը: Երեկ տեղի ունեցավ ֆուտբոլային խաղը ՀՀ պաշտպանության նախարարության եւ Արցախյան պատերազմի վետերանների հավաքականների միջեւ: 3:2 հաշվով հաղթեցին ղարաբաղցիները:

No comments: